Без заголовка

Գրագողությունը  համացանցում

 

 

Գրագողությունը որևէ  մեկի  աշխատանքը   պատճենելն  է,  և  այն  առանց  աղբյուրին  հղում  կատարելու,  սեփական  աշխատանքում  օգտագործելը: Գրագողությունը  սերտորեն  առնչվում  է  հեղինակային  իրավունքի  հետ,  այսինքն  կատարել  գրագողություն  նշանակում  է  խախտել  հեղինակային  իրավունքը,  որի  ոլորտը  չափազանց  ընդարձակվել  է շնորհիվ  նոր  տեխնոլոգիաների,  դրանք կյանքի  կոչեցին  ստեղծագործություններն  ամբողջ  աշխարհում  տարածելու  նոր  ուղիներ,  ինչպիսիք  են  արբանյակային  հեռարձակումը, CD,  DVD-ները  ,  ինտերնետը:  Ինտերնետում  հասանելի  ցանկացած  տեղեկատվություն   այն  ստեղծողի  սեփականությունն  է;

Համացանցն  այսօր  ընձեռում  է  շատ  հնարավորություններ:  Դա  վերաբերում  է  նաև   գրագողությանը:  Կատարելագործված  թվային  տեխնոլոգիաները   թույլ են  տալիս  հեշտությամբ   և  գերազանց  կրկնօրինակել   ցանկացած  թվայնացված  տեղեկատվություն`  ներառյալ  հեղինակային  իրավունքով  պահպանվող   ստեղծագործությունները:

Համացանցից  մշտապես օգտվողների  համար  հարց  է  առաջանում,  արդյոք  այն  ինֆորմացիան,  որը  հրատարակվել  է,  հանրության  սեփականությունը  չէ,  և  մի՞թե  չի  կարելի  այն  ազատ  տիրապետել  կամ  տնօրինել:   Սակայն  պարզվում  է,  որ   ոչ:  Այստեղ  որոշողը  հեղինակն  է,  ով  կարող  է  թույլատրել  կամ  արգելել  իր  նյութի  վերերտադրությունը  տարբեր  ձևերով,  այդ  թվում  տպագիր  հրատարակությունը  կամ   ձայնագրությունը,  օրինակների  տարածումը,  թարգմանությունը  այլ  լեզուներով  կամ  վերափոխումը:

Հեղինակային իրավունքը  չի  հարատևում  անորոշ  ժամանակով;  Օրենքը  նախատեսում  է  որոշակի  ժամանակահատված,   որի  ընթացքում  գործում  են  այդ  իրավունքները:  Հեղինակային իրավունքի  գործողության  ժամկետը  սկսվում  է  ստեղծագործության  ստեղծման  պահից,  կամ  ինչպես   հաճախ  նշվում  է   ստեղծագործությունը   նյութական  տեսքով  արտահայտելու  պահից:   Համացանցում  հայտնված  ինֆորմացիան  կամ  ստեղծագործությունը  ևս  դրա  հեղինակի    հեղինակային  իրավունքների  ազդեցության  ոլորտում  է:

Չնայած  հեղինակային  իրավունքի  առկայությանը,  այն  կարելի  է  հեշտությամբ  շրջանցել:    Նախ  կան  այդ  իրավունքի  որոշ  սահմանափակումներ,  որոնք  օգտագործելով  ինֆորմացիա  քոփիփաստ  անողները/գրագողերը/ կարող  են  արդարացնել  ինֆորմացիայի  արտատպումը:  Այսինքն   ինֆորմացիան   կարելի  է  ազատ   օգտագործել,  երբ  պահպանվող   ստեղծագործությունից  քաղվածք  է  մեջբերվել`  մեջբերման  նպատական  արդարացնեղ  ծավալով,    սեղծագործությունն  ու  դրա  քաղվածքը  օգտագործվել  է  լուսաբանման  նպատակով`  ուսուցողական  բնույթի հրատարակություններում,   ստեղծագործությունը  օգտագործվել  է  տեղեկատվական  նպատակներով:

Այսպիսով  ստացվում  է,  որ  ինֆորմացիոն կայքը  կարող  է  վերցնել  լուրը  մեկ  այլ  նմանատիպ  կայքից,   օգտագործել  առանց  հղում  կատարելու  և  հետո  պարզապես  ասել,  որ  դա  կատարվել  է  միայն  տեղեկատվություն  տրամադրելու  համար  և  չհամարել  գրագողություն:   Հայաստանյան  մի  շարք  լրատվական  կայքերում  կարելի  է գրեթե  բառացիորեն  կրկնվող  նույն  լուրերը  գտնել,  ու  այս  դեպքում  հարց  է  առաջանում. Գործե՞լ է  քոփիփաստը,  թե  մեր  լրագրողների  բառապաշարն  ու   մտածելակերպն  են  նույն:

            Ինֆորմացիոն  այս  դարաշրջանում  հեղինակային  իրավունք  հասկացությունը    մի  տեսակ  նույնիսկ  հնացել  է,  այն  չի  կարող  գործել և  չի  էլ  գործում:  Շատ  հազվադեպ  են  այն  դեպքերը,   երբ տվյալ  կայքը  կամ  նյութի  հեղինակը  դատական  կարգով  փորձում  է  ապացուցել  իր  իրավունքները  և  փոխհատուցում   ստանալ:  Եթե  դիտարկենք  ավելի  ռեալ,  ապա  դա    անհնարին  չլինելու  դեպքում  գոնե  դժվար  ապացուցելի  փաստ  է:   Եթե  մի  քանի տարի  առաջ     ֆայլի  ստեղծման  ամսաթվով  կարելի  էր  ապացուցել, որ  ստեղծագործության  հեղինակը  դուք  եք,  ապա  ներկայումս  ինտերնետում  կա   օնլայն   ծառայություն,  որին  ուղարկելով  տեքստը,  որոշակի գումարի  դիմաց  կարելի  է  փոխել  ամսաթիվը:  Իսկ  ընդհանուր  առմամբ,  եթե  համացանցում  կատարվել  է  գրագողություն,  ապա  դժվար  թե  այն  սայթը,  որը  կատարել  է գրագողություն  լուրջ  սայթ  լինի:  Մեծ  լսարան  ունեցող  ցանկացած  լրատվամիջոց  չի  տպի  ինչ-որ  մեկի  հոդվածը  ամբողջությամբ:  Նրանում  կլինեն  փոքրիկ  մեջբերումներ,  կամ  հղումներ:

Հաճախ   շատ  ստեղծագործողներ,   բլոգերներ,  լրագրողներ  և  այլոք  պարզապես   այդպես  էլ   չեն  իմացել,  որ  իրենց  նյութը  արժանացել  է  արտատպվելու  <<բախտին>>:  Այժմ  կա  դա   ստուգելու  բավական  հեշտ  ու  մատչելի  տարբերակ`   COPYSCAPE    ինտերնետային  կայքում  մուտքագրելով  հեղինակի  նյութը COPYSCAPE-ը  համացանցում  կհայտնաբերի  բոլոր  այն  կայքերը,  որոնց  բովանդակությունը  համընկնում  է  տվյալ  նյութի   բովանդակությանը: Գրագողության  հետ  սերտորեն  առնչվող  մյուս <<ինտերնետային>>   տերմինը  copyrigհt-ն  է,  որը  բառացիորեն  նշանակում  է  պատճենման  իրավունք,   գլխավորապես  վերաբերում  է  այն  գործողություններին,  որոնք  կարող  են  իրականացվել  միայն  գրական-գեղարվեստական  ստեղծագործությունների  հեղինակների  կողմից  կամ  նրանց  թույլտվությամբ:

Համացանցային  գրագողության  բավական  հետաքրքիր  դեպքերից  մեկն  էլ  վերջերս  Ռուսաստանում  էր  եղել,   երբ  հեղինակի   բանաստեղծությունից  տպավորված  բլոգերը իր  բլոգում  տեղադրում  է  նմանատիպ  սցենարով  պատմություն,  այնուհետև  դա  ընթերցում  ու  հավանում  է  գլխավոր  հեռուստաընկերություններից  մեկի  ռեժիսորը,  նկարում  է  ֆիլմ,  տեղադրում  ինտերնետում   ու  այդ  ֆիլմը  պատահաբար  տեսնում  է  բանաստեղծության  հեղինակը:  Դատական  կարգով  նա  պահանջել  էր  վերականգնել  իր  հեղինակային  իրավունքները:    Ի  վերջո  դատավարությունը  լուծվել  էր  հաշտության  գալով,  քանի  որ  հեռուստաընկերությանը  ավելի  ձեռնտու  էր,  խոստովանելով  իր  սխալը,  սցենարի  հեղինակ  համարել  բանաստեղծին  ու  նրան  փոխհատուցում  տրամադրել,   քան  զուր  ժամանակ կորցնել  և  ձեռք  բերել  գրագողի  համբավ:

Գրագողությունը  համացանցում  այնքան  է տարածվել,  որ  ոչ  ոք  արդեն  չի  զարմանում,  երբ  սոցիալական  կայքերից  ասենք  համադասարանցիներ-ում  ժամեր  առաջ  արտահայտած  իր  միտքը  տեսնում  է  իր  էջի  հյուրերից  մեկի   կարգավիճակում :

Սոցիալական  մյուս  կայքերում  էլ  սա  պակաս  տարածված  չէ,  բանը  նույնիսկ  այնտեղ  է  հասել,  որ  քոփիփասթ  են  անում  բլոգերը,  մարդկանց  մտքերը,  օրվա  ու  առօրեայի  նկարագրությունը:

Առայժմ  համացանցում  գրագողությունը  վերահսկելը  շատ  բարդ  է:  Բանն  այն  է,  որ  այստեղ  խոսքը  վայրկյանների  մասին  է,  իսկ  արդեն  արտատպված  ինֆորմացիայի  հեղինակին  բացահայտելը `  երկարատև  ու  բավական  դժվար:

 

 

Обсудить у себя 1
Комментарии (6)
Lavn er nyutd Armine,hatkapes indz dur ekav, vor gragoxutyan orinak es berel,da nyutid aveli tesaneli ev real tesq e haxordel. Iskapes vor mer orerum shat taracvac u bard xndir e,,,ays nyutic es staca COPYSCAPE-i masin texekutyun,vor minch atd chgitei,indz tvum e kardaluc heto shater@ kporcen,irenc hexinakayin nyut@ gtnel ayl cancerum texadrvac...Apaga lragroxnerin xorhurd ktam kardal ev erbeq chdimel gragoxutyan,hetevanqnern u bacasakan koxmer@ nshel e Arminen ir ashxatanqum…
Bavakanin aktual xndir e qnnarkum Arminen, qani vor juraqanchyur mard azat mutq uni cankacac kayq. Hamacayn chem Arminei mi mtqin, te hexinakayin iravunq termin@ gorcacutyunic durs e galis. Isk @ndhanur bavakanin kirt, tesaneli ev lragroxan vochov er karucvac nyut@, teyev mi shat aknaru xndir uner matucum` taratesakner@ aynqan poqr ein, vor stipvac ei zoom-ov kardal.
Armine jan, nyut@ havaneci, hesht er kardacvum, bayc ka  mi   bactoghum. Nshum es, vor nyuti, ayspes asac, chakatagri voroshox@ hexinakn e, xosum es orenqic, bayc aydpes el ches nshum ayd orenq@, nyuti arajin hatvacum an@ndhat spasum ei orenqi mejberman@, bayc aydpes el chgta. Hetaqrqir er «Hamadasaranciner» -i «status» bari hayeren_kargavichak tarberak@.
  COPYSCAPE- i masin texekutyun@ hetaqrqir er. 
Կատարված աշխատանքը ոչ միայն տրամադրում էր տեղեկություններ համացանցում առկա համաճարագի`գրագողության մասին, այլև մատուցում էր հետաքրքիր միջոց, որը անհրաժեշտ է այսօր համարյա բոլոր անձանց` գողացված աշխատանքները ստուգելու համար: Արմինեն կարողացել էր պատմական ակնարկների միջոցով ևս բարձրացներ նյութի ընկալումը, իսկ գրագետ շարադրանքը այստեղ շարունակել էր իր` բարի դերը, թեպետ ընտրված տառաչափը իր չարությամբ փորձում էր խոչընդոտել նյութի դյուրին ընկալմանը:
Ogtakar nyut er, miayn kuzei imanal, orinak, voronq en amenic gragox kayqery yst qo usumnasirutyan, kam kardal internetum gragoxuyan dem payqarelu hamar inch exanakner kmshakeir…
naxqan kardal@ indz tvum er te du grac es linelu miayn hexinakayin iravunqi masin,bayc shat hetaqrqir ,aranc avelordutyunneri nerkayacrel eir gragoxutyun@ ...ay es mtacum em vor arajin@ du piti referatd grac lineir u voch te linkov ayl amboxjutyamb dneir xmbum,mardik el kimanayin inch piti anen))))))))))))))lavn er...))))))))
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
накрутка в инстаграм
Arminehar
Arminehar
Было на сайте никогда
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
все 2 Мои друзья