Սնահավատությունը իսկական չարիք է
Երկու օր առաջ Բալահովիտ գյուղ բարեկամիս այցելության էի գնացել: Քանի որ առաջին անգամ էի նրանց գյուղում, վերջիններս որոշեցին ինձ ծանոթացնել իրենց գյուղի տեսարժան վայրերին: Հետաքրքրական է, որ առաջինը որպես <<տեսարժան>> վայր նշվում էր գուշակուհու` Տիկին Հռիփսիմեի բնակարանը: Ես չհրաժարվեցի այդ գայթակղիչ առաջարկից ու տիկին Հռիփսիմեի բնակարանի առջև հինգ ժամ սպասեցի հերթիս/պարզվում է ավելի շուտ մտնելու համար պետք է ծանոթներ ունենալ/: Հակառակ սպասածիս գուշակը ոչ մի արտառոց բան չարեց, նայեց ինձ ու ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու, իսկ հետո երբ իմացավ, որ ամուսնացած չեմ, ասաց, որ թուղթ ու գիր են արել իմ վարդագույն զգեստին, ու այդ է պատճառը, որ բախտս <<չի բացվում>>: Ես ինչքան էլ փորձում էի պնդել, որ նման գույնի զգեստ չունեմ, միևնույն է տիկին Հռիփսիմեն իրենն էր պնդում ու խորհուրդ տալիս իր թուղթ ու գիր քանդելու օրերը` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին գալ և բերել զգեստը... միանգամայն հիասթափված նրա <<տաղանդի>> մասին արդեն ձեռք բերած պատկերացումներից, դուրս եկա սենյակից: Դռան մոտ հավաքվածները հետաքրքրված ինձ էին նայում: Նրանց մեջ էր նաև մի կին ում 5-ամյա երեխան ստամոքսի սուր ցավեր ուներ: Բժշկի դիմելու փոխարեն` տիկինը համբերատար սպասում էր իր հերթին ու հավատում հրաշքին…
Обсудить у себя
0