Без заголовка

Գրագողությունը  համացանցում

 

 

Գրագողությունը որևէ  մեկի  աշխատանքը   պատճենելն  է,  և  այն  առանց  աղբյուրին  հղում  կատարելու,  սեփական  աշխատանքում  օգտագործելը: Գրագողությունը  սերտորեն  առնչվում  է  հեղինակային  իրավունքի  հետ,  այսինքն  կատարել  գրագողություն  նշանակում  է  խախտել  հեղինակային  իրավունքը,  որի  ոլորտը  չափազանց  ընդարձակվել  է շնորհիվ  նոր  տեխնոլոգիաների,  դրանք կյանքի  կոչեցին  ստեղծագործություններն  ամբողջ  աշխարհում  տարածելու  նոր  ուղիներ,  ինչպիսիք  են  արբանյակային  հեռարձակումը, CD,  DVD-ները  ,  ինտերնետը:  Ինտերնետում  հասանելի  ցանկացած  տեղեկատվություն   այն  ստեղծողի  սեփականությունն  է;

Համացանցն  այսօր  ընձեռում  է  շատ  հնարավորություններ:  Դա  վերաբերում  է  նաև   գրագողությանը:  Կատարելագործված  թվային  տեխնոլոգիաները   թույլ են  տալիս  հեշտությամբ   և  գերազանց  կրկնօրինակել   ցանկացած  թվայնացված  տեղեկատվություն`  ներառյալ  հեղինակային  իրավունքով  պահպանվող   ստեղծագործությունները:

Համացանցից  մշտապես օգտվողների  համար  հարց  է  առաջանում,  արդյոք  այն  ինֆորմացիան,  որը  հրատարակվել  է,  հանրության  սեփականությունը  չէ,  և  մի՞թե  չի  կարելի  այն  ազատ  տիրապետել  կամ  տնօրինել:   Սակայն  պարզվում  է,  որ   ոչ:  Այստեղ  որոշողը  հեղինակն  է,  ով  կարող  է  թույլատրել  կամ  արգելել  իր  նյութի  վերերտադրությունը  տարբեր  ձևերով,  այդ  թվում  տպագիր  հրատարակությունը  կամ   ձայնագրությունը,  օրինակների  տարածումը,  թարգմանությունը  այլ  լեզուներով  կամ  վերափոխումը:

Հեղինակային իրավունքը  չի  հարատևում  անորոշ  ժամանակով;  Օրենքը  նախատեսում  է  որոշակի  ժամանակահատված,   որի  ընթացքում  գործում  են  այդ  իրավունքները:  Հեղինակային իրավունքի  գործողության  ժամկետը  սկսվում  է  ստեղծագործության  ստեղծման  պահից,  կամ  ինչպես   հաճախ  նշվում  է   ստեղծագործությունը   նյութական  տեսքով  արտահայտելու  պահից:   Համացանցում  հայտնված  ինֆորմացիան  կամ  ստեղծագործությունը  ևս  դրա  հեղինակի    հեղինակային  իրավունքների  ազդեցության  ոլորտում  է:

Չնայած  հեղինակային  իրավունքի  առկայությանը,  այն  կարելի  է  հեշտությամբ  շրջանցել:    Նախ  կան  այդ  իրավունքի  որոշ  սահմանափակումներ,  որոնք  օգտագործելով  ինֆորմացիա  քոփիփաստ  անողները/գրագողերը/ կարող  են  արդարացնել  ինֆորմացիայի  արտատպումը:  Այսինքն   ինֆորմացիան   կարելի  է  ազատ   օգտագործել,  երբ  պահպանվող   ստեղծագործությունից  քաղվածք  է  մեջբերվել`  մեջբերման  նպատական  արդարացնեղ  ծավալով,    սեղծագործությունն  ու  դրա  քաղվածքը  օգտագործվել  է  լուսաբանման  նպատակով`  ուսուցողական  բնույթի հրատարակություններում,   ստեղծագործությունը  օգտագործվել  է  տեղեկատվական  նպատակներով:

Այսպիսով  ստացվում  է,  որ  ինֆորմացիոն կայքը  կարող  է  վերցնել  լուրը  մեկ  այլ  նմանատիպ  կայքից,   օգտագործել  առանց  հղում  կատարելու  և  հետո  պարզապես  ասել,  որ  դա  կատարվել  է  միայն  տեղեկատվություն  տրամադրելու  համար  և  չհամարել  գրագողություն:   Հայաստանյան  մի  շարք  լրատվական  կայքերում  կարելի  է գրեթե  բառացիորեն  կրկնվող  նույն  լուրերը  գտնել,  ու  այս  դեպքում  հարց  է  առաջանում. Գործե՞լ է  քոփիփաստը,  թե  մեր  լրագրողների  բառապաշարն  ու   մտածելակերպն  են  նույն:

            Ինֆորմացիոն  այս  դարաշրջանում  հեղինակային  իրավունք  հասկացությունը    մի  տեսակ  նույնիսկ  հնացել  է,  այն  չի  կարող  գործել և  չի  էլ  գործում:  Շատ  հազվադեպ  են  այն  դեպքերը,   երբ տվյալ  կայքը  կամ  նյութի  հեղինակը  դատական  կարգով  փորձում  է  ապացուցել  իր  իրավունքները  և  փոխհատուցում   ստանալ:  Եթե  դիտարկենք  ավելի  ռեալ,  ապա  դա    անհնարին  չլինելու  դեպքում  գոնե  դժվար  ապացուցելի  փաստ  է:   Եթե  մի  քանի տարի  առաջ     ֆայլի  ստեղծման  ամսաթվով  կարելի  էր  ապացուցել, որ  ստեղծագործության  հեղինակը  դուք  եք,  ապա  ներկայումս  ինտերնետում  կա   օնլայն   ծառայություն,  որին  ուղարկելով  տեքստը,  որոշակի գումարի  դիմաց  կարելի  է  փոխել  ամսաթիվը:  Իսկ  ընդհանուր  առմամբ,  եթե  համացանցում  կատարվել  է  գրագողություն,  ապա  դժվար  թե  այն  սայթը,  որը  կատարել  է գրագողություն  լուրջ  սայթ  լինի:  Մեծ  լսարան  ունեցող  ցանկացած  լրատվամիջոց  չի  տպի  ինչ-որ  մեկի  հոդվածը  ամբողջությամբ:  Նրանում  կլինեն  փոքրիկ  մեջբերումներ,  կամ  հղումներ:

Հաճախ   շատ  ստեղծագործողներ,   բլոգերներ,  լրագրողներ  և  այլոք  պարզապես   այդպես  էլ   չեն  իմացել,  որ  իրենց  նյութը  արժանացել  է  արտատպվելու  <<բախտին>>:  Այժմ  կա  դա   ստուգելու  բավական  հեշտ  ու  մատչելի  տարբերակ`   COPYSCAPE    ինտերնետային  կայքում  մուտքագրելով  հեղինակի  նյութը COPYSCAPE-ը  համացանցում  կհայտնաբերի  բոլոր  այն  կայքերը,  որոնց  բովանդակությունը  համընկնում  է  տվյալ  նյութի   բովանդակությանը: Գրագողության  հետ  սերտորեն  առնչվող  մյուս <<ինտերնետային>>   տերմինը  copyrigհt-ն  է,  որը  բառացիորեն  նշանակում  է  պատճենման  իրավունք,   գլխավորապես  վերաբերում  է  այն  գործողություններին,  որոնք  կարող  են  իրականացվել  միայն  գրական-գեղարվեստական  ստեղծագործությունների  հեղինակների  կողմից  կամ  նրանց  թույլտվությամբ:

Համացանցային  գրագողության  բավական  հետաքրքիր  դեպքերից  մեկն  էլ  վերջերս  Ռուսաստանում  էր  եղել,   երբ  հեղինակի   բանաստեղծությունից  տպավորված  բլոգերը իր  բլոգում  տեղադրում  է  նմանատիպ  սցենարով  պատմություն,  այնուհետև  դա  ընթերցում  ու  հավանում  է  գլխավոր  հեռուստաընկերություններից  մեկի  ռեժիսորը,  նկարում  է  ֆիլմ,  տեղադրում  ինտերնետում   ու  այդ  ֆիլմը  պատահաբար  տեսնում  է  բանաստեղծության  հեղինակը:  Դատական  կարգով  նա  պահանջել  էր  վերականգնել  իր  հեղինակային  իրավունքները:    Ի  վերջո  դատավարությունը  լուծվել  էր  հաշտության  գալով,  քանի  որ  հեռուստաընկերությանը  ավելի  ձեռնտու  էր,  խոստովանելով  իր  սխալը,  սցենարի  հեղինակ  համարել  բանաստեղծին  ու  նրան  փոխհատուցում  տրամադրել,   քան  զուր  ժամանակ կորցնել  և  ձեռք  բերել  գրագողի  համբավ:

Գրագողությունը  համացանցում  այնքան  է տարածվել,  որ  ոչ  ոք  արդեն  չի  զարմանում,  երբ  սոցիալական  կայքերից  ասենք  համադասարանցիներ-ում  ժամեր  առաջ  արտահայտած  իր  միտքը  տեսնում  է  իր  էջի  հյուրերից  մեկի   կարգավիճակում :

Սոցիալական  մյուս  կայքերում  էլ  սա  պակաս  տարածված  չէ,  բանը  նույնիսկ  այնտեղ  է  հասել,  որ  քոփիփասթ  են  անում  բլոգերը,  մարդկանց  մտքերը,  օրվա  ու  առօրեայի  նկարագրությունը:

Առայժմ  համացանցում  գրագողությունը  վերահսկելը  շատ  բարդ  է:  Բանն  այն  է,  որ  այստեղ  խոսքը  վայրկյանների  մասին  է,  իսկ  արդեն  արտատպված  ինֆորմացիայի  հեղինակին  բացահայտելը `  երկարատև  ու  բավական  դժվար:

 

 

Комментариев: 7

Երանի <<տռաքվեր>>, մի տարի դասի չէինք գա

Րոպեներ  առաջ  համալսարանից  դուրս  եմ  գալիս,  որ  տուն  գամ  ու  ճանապարհին`  աշխարհագրականի  շենքի  մոտ  բազմաթիվ  մարդիկ  եմ  տեսնում:  Հավաքվածների մեծամասնությունը  ուսանողներ  էին  ու  դատելով  նրանց  ուրախ  դեմքերից  մտածեցի  ինչ-որ  միջոցառում  է:  Սակայն  ինչպես  պարզվեց  <<Դեպքի>>  վայրում  կային  նաև  փրկարար  ծառայության  աշխատակիցներ,  հրշեջներ, ոստիկաններ:  Ահազանգ  էր  ստացվել,  որ  շենքում  պայթուցիկ    կա  ու  հայտարարվել  էր  արտակարգ  իրավիճակ:  Մինչ  ոստիկանները  լարված  պայթուցիկն  էին  որոնում  ու  փորձում  կարգավորել  իրավիճակը,  սրամիտ  ուսանողները  շենքի  դիմացից  տուն  չին  գնում  ու  ուրախ  կատակներ  էին  անում:  Ստորև  ներկայացնում  եմ  լսածներիցս  մի  քանիսը.
<<Երանի  տռաքվեր,  մի  տարի  դասի  չինք  գա>>
<<Տո  դրանից  ինչ  օգուտ, այ  որ տռաքվելուց  իմ  ուզած  մի  երկու  դասախոս  էլ  մեջը  լինեին,  շաաաատ լավ  կլիներ>>
<<-Արի  տուն  գնանք:  -Չէ  սպասի,  ուզում  են  հրավառությունը  վայելեմ>>
<<Պատկերացնում  եք,  մեկել  մեր  դեկանը  թռնումա  օդ>>…
Նման  սպասումներով  ուսանողները  երևի  դեռ  երկար  կսպասեն,  իսկ  ես  տուն  եկա,  լիքըըըըըըը  գիրք  ունեմ  կարդալու…
Комментариев: 1

Սնահավատությունը իսկական չարիք է

Երկու  օր  առաջ  Բալահովիտ  գյուղ  բարեկամիս  այցելության  էի  գնացել:   Քանի  որ  առաջին  անգամ  էի  նրանց  գյուղում,  վերջիններս  որոշեցին  ինձ  ծանոթացնել  իրենց  գյուղի  տեսարժան  վայրերին:  Հետաքրքրական  է,  որ  առաջինը  որպես  <<տեսարժան>>  վայր  նշվում  էր  գուշակուհու`  Տիկին  Հռիփսիմեի  բնակարանը: Ես  չհրաժարվեցի  այդ  գայթակղիչ  առաջարկից  ու  տիկին  Հռիփսիմեի  բնակարանի  առջև  հինգ  ժամ  սպասեցի  հերթիս/պարզվում  է  ավելի  շուտ  մտնելու  համար  պետք  է  ծանոթներ  ունենալ/:    Հակառակ  սպասածիս  գուշակը  ոչ  մի  արտառոց  բան  չարեց,  նայեց  ինձ  ու  ասաց,  որ  ամեն  ինչ  լավ  է  լինելու,  իսկ  հետո  երբ  իմացավ,  որ  ամուսնացած  չեմ,  ասաց,  որ  թուղթ  ու  գիր  են  արել  իմ  վարդագույն  զգեստին,  ու  այդ  է  պատճառը,  որ  բախտս  <<չի  բացվում>>:  Ես  ինչքան  էլ  փորձում  էի  պնդել,  որ  նման  գույնի   զգեստ  չունեմ,  միևնույն  է  տիկին  Հռիփսիմեն  իրենն  էր  պնդում  ու  խորհուրդ  տալիս  իր  թուղթ  ու  գիր  քանդելու  օրերը`  երկուշաբթի,  չորեքշաբթի  և  ուրբաթ  օրերին  գալ  և  բերել  զգեստը...  միանգամայն  հիասթափված  նրա   <<տաղանդի>>  մասին արդեն  ձեռք  բերած  պատկերացումներից,  դուրս  եկա  սենյակից:    Դռան  մոտ  հավաքվածները  հետաքրքրված  ինձ  էին  նայում:  Նրանց  մեջ  էր  նաև  մի  կին  ում  5-ամյա  երեխան  ստամոքսի  սուր  ցավեր  ուներ:  Բժշկի  դիմելու  փոխարեն`  տիկինը  համբերատար  սպասում  էր  իր  հերթին  ու  հավատում  հրաշքին…
Комментариев: 0

Uraaa. Arden es blog unem...

Комментариев: 0
накрутка в инстаграм
Arminehar
Arminehar
Было на сайте никогда
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
все 2 Мои друзья